Իրանի Շիրազ քաղաքի դամբարանի պայթյունի 20 մարդ Է զոհվել

Իրանի Շիրազ քաղաքի դամբարանի պայթյունի 20 մարդ Է զոհվել

Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ-Չերահ դամբարանում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 20 մարդ, մի քանի տասնյակ վիրավորներ կան: Այդ մասին հաղորդել Է «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանության ներկայացուցիչներին:

 

«Իրանի իշխանությունների տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին, օրվա երկրորդ կեսին երեք զինված մարդիկ ներխուժել են Շահ-Չերահ դամբարան եւ սպանել առնվազն 20 մարդու, մեծ թվով մարդիկ վերքեր են ստացել»,-գրում Է գործակալությունը: Նշվում Է, որ անվտանգության ուժերի աշխատակիցները երկու զինյալի են ձերբակալել հարձակմանը մասնակցելու կասկածանքով, երրորդը դեռեւս ազատության մեջ Է: Գործակալության տվյալներով՝ հարձակումը կատարել են ահաբեկիչները, որոնք օգտվել են վերջերս երկրում տեղի ունեցած անկարգություններից, ահաբեկչություն կատարելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: