Արցախի խորհրդարանական ուժերը հոկտեմբերի 30-ին արտահերթ նիստ ու հանրահավաք են հրավիրում

Արցախի խորհրդարանական ուժերը հոկտեմբերի 30-ին արտահերթ նիստ ու հանրահավաք են հրավիրում

Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ինտեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության  արժանապատիվ ու անվտանգ ապագային: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: 

 

Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև:

 

«Նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքումԲոլորիդ հորդորում ենք մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մեր  վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակովՀոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ինհանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է՝ 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու...»,- ասված է Արցախի խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ: