Հոսպիտալներում չկա վիրավորում ստացած զինծառայող, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր. ՊՆ

Հոսպիտալներում չկա վիրավորում ստացած զինծառայող, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր. ՊՆ

Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում։ 

 

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր:

 

Շնորհակալություն հոսպիտալների բուժանձնակազմերին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար: