Այսօր տիեզերքի համաշխարհային օրն է
Գիտության մեջ տարբերակվում են «տեսանելի տիեզերք» և «տեսական տիեզերք» հասկացությունները։ Քանի որ լույսի արագությունը սահմանափակ է, մեզ հասանելի են տիեզերքի միայն մեկ հատվածից եկող լուսային ճառագայթները։ Ըստ որում՝ տիեզերքի որքան ավելի հեռավոր հատվածներ ենք դիտարկում, այնքան ավելի հեռավոր անցյալից է պատկերը (լուսային ճառագայթը ավելի երկար ժամանակում է հասել մեզ մոտ)։ Ներկա տվյալներով՝ տեսանելի տիեզերքի տրամագիծը կազմում է մոտավորապես 93 միլիարդ լուսային տարի։