Ռիշի Սունակը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Ռիշի Սունակը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

 Ռիշի Սունակը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը.  նա Չարլզ 3-րդից ստացել է կառավարություն ձևավորելու մանդատ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բուքինգեմյան պալատի մամուլի ծառայությունը տեսանյութ է տարածել Սունակի և Չարլզ 3-րդի հանդիպումից:

 

Թագավորի հետ հանդիպումից հետո Ռիշի Սունակը մեկնել է վարչապետի նստավայր, որտեղից ուղերձով կդիմի Միացյալ Թագավորության ժողովրդին: