Գավառում «Լեքսուսը» վրաերթի է ենթարկել ճանապարհաշինարարներին. մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Գավառում «Լեքսուսը» վրաերթի է ենթարկել ճանապարհաշինարարներին. մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենայի վարորդը Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա և 54-ամյա երկու տղամարդու:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ 34-ամյա Գոռ Պետրոսյանը մահացել է, իսկ 54-ամյա տղամարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

 

Նշենք, որ նրանք ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս են եղել: