Այս հաղթանակը բոլորինս է․ Մալխաս Ամոյան

Այս հաղթանակը բոլորինս է․ Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է հաղթանակը Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում։

 

 «Անցել ենք դժվար ճանապարհ և դեռ պետք է անցնենք։ Շնորհակալ եմ բոլորիդ: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին։ Այս հաղթանակը բոլորինս է»,- գրել է Մալխաս Ամոսյանը։

 

23-ամյա ըմբիշը 77 կգ քաշայինների եզրափակիչում 7:2 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին։