«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ստացավ 2022թ.-ի «Ոսկե գնդակը»

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ստացավ 2022թ.-ի «Ոսկե գնդակը»
France Football հեղինակավոր հանդեսի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզի «Շատլե» թատրոնում:▫️Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։
 
 
Լավագույն հարձակվող «Բարսելոնայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
 
Լավագույն դարպասապահը «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան է։
 
Լավագույն ֆուտբոլիստուհին էլ «Բարսելոնայի» խաղացող Ալեքսիա Պուտելյասը։
 
Իսկ Տարվա լավագույն թիմ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթին»։