Ավարտվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալը
Ամերիկյան HBO հեռուստաալիքը թողարկել է կուլտային դարձած «Գահերի խաղ» հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիան, ինչի մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:
Հայտնի է, որ ֆենթեզի ժանրի սերիալը ցուցադրվում էր 2011թ. ի վեր: Այն նկարահանվել է ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործության հիման վրա:
Գործադիր պրոդյուսերներ Դևիդ Բենիոֆի և Դևիդ Վայսի ստեղծած սերիալը բաղկացած է եղել 73 սերիայից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ մեկ միլիոն հեռուստադիտող պահանջել էր վերանկարահանել վերջին եթերաշրջանը՝ պատճառաբանելով, որ այն հապշտապ է նկարահանվել:
«Գահերի խաղը» դարձել է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաթանկարժեք նախագիծը: