«Լեզուների Եվրոպական օր 2022»-ը՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ) տեղի կունենա «Լեզուների Եվրոպական օր 2022» ամենամյա միջոցառումը, որի նպատակն է ներկայացնել ԲՊՀ-ում դասավանդվող 20 օտար լեզուները և այդ լեզուների ուսումնասիրման հնարավորուևթյունները:
Եվրախորհրդի նախաձեռնությամբ Լեզուների եվրոպական օրը նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 26-ին, 2001 թվականից ի վեր: Ողջ Եվրոպայով Եվրախորհրդի 47 անդամ երկրների 800 միլլիոն ներկայացուցիչներին կոչ է արվում սովորել մեկից ավելի լեզուներ ցանկացած տարիքում:
Համոզված լինելով, որ լեզվի բազմազանությունը միջմշակույթային լավագույն հաղորդակցման բանալին է և մեր մայրցամաքի մշակութային հարուստ ժառանգության գլխավոր տարրերից մեկը՝ Եվրոպական խորհուրդը խրախուսում է բազմալեզվությունը ողջ Եվրոպայում:
