Աշխարհահռչակ երկու երաժիշտները՝ Երևանի բեմում

Աշխարհահռչակ երկու երաժիշտները՝ Երևանի բեմում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայան աշխարհահռչակ երկու երաժիշտների երկար սպասված անմոռանալի համերգը:

 

Մենակատար Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար , Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, վիրտուոզի ՝ Նիկոլայ Լուգանսկի (դաշնամուր) Դիրիժոր Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի (OSM) 1977-2002 թ. գեղարվեստական ​​ղեկավար, ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր այդ թվում՝ երկու Գրեմմի (ԱՄՆ), Juno (Կանադա), Grand Prix du Président de la République (Ֆրանսիա), Prix mondial du disque de Montreux (Շվեյցարիա), Ամստերդամի Էդիսոն , Japan Record Academy Award և Գերմանիայի երաժշտական ​​քննադատների մրցանակակիր՝ Շառլ Դյություա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան Ծրագրում կհնչի ` Ֆրեդերիկ Շոպեն | Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 Էկտոր Բեռլիոզ |

 

 Հիշեցնենք, որ այս տարի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը մեկնարկեց սեպտեմբերի 12-ին անվանի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված էր Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին: