Ապագայի վերաբերյալ լուծումներից առաջինը բանակցողին փոխելն է՝ իշխանափոխությունը․ Սեյրան Օհանյան

Ապագայի վերաբերյալ լուծումները կարող են լինել հետևյալը․ առաջինը բանակցողին փոխելն է՝ իշխանափոխությունը, նաև այն ամենը, ինչը գրել ենք «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այսօր մենք խոսում ենք արտաքին քաղաքականության մեջ տարբեր երկրների, դաշնակիցների, ՀԱՊԿ-ի, ռազմաքաղաքական համակարգերի մասին, թե իրենք ինչու չեն գալիս մեզ աջակցելու, բայց ինքներս մեր սահմաններում խրամատ չենք փորել ․ ոչ մի այլազգի ռազմական ստորաբաժանումներ չեն գալու մեզ համար խրամատ փորեն, այդ ամենը մեր համար անհրաժեշտություն է եղել, այս իշխանությունները տապալել են»,- ասաց Օհանյանը։