«Փաստ»․ Ի՞նչ կասեն Վենետիկից

«Փաստ»․ Ի՞նչ կասեն Վենետիկից

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Սահմանադրության փոփոխված և իշխանության քիմքին համապատասխանեցված տարբերակը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով մասնագիտական գնահատական ստանալու նպատակով, թեպետ իշխանության ներսում շատերը կարծում են, որ այդ հանձնաժողովի կարծիքն ամենևին պարտադիր չէ մեզ համար։

 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, միջազգային իրավական այդ բարձր կառույցում, մեղմ ասած, այնքան էլ գոհ ու բավարարված չեն ներկայացված փաստաթղթից, ու նախնական կարծիքը քննադատական է։

 

Մեր տեղեկություններով, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության վերջնական տարբերակը Երևան կուղարկվի արդեն դեկտեմբերին, որտեղ հանգամանալից ներկայացված կլինեն հանձնաժողովի դիրքորոշումները, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, բավականին կոշտ են լինելու»։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: