Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կա զոհ

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կա զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մեծ Պարնի-Թռչկան սարամիջյան ճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ՝ 73-ամյա Անդրանիկ Օ-ն ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։

 

Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Գագիկ Շահբազյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 34-ամյա Ավագ Ա-ն, 56-ամյա Արագած Դ-ն տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ, իսկ վարորդ Անդրանիկ Օ-ն՝ «Վանաձոր» ԲԿ։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով պետք է դուրս բերվի և ավտոքարշակի միջոցով տեղափոխվի ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։