Ոստիկանները Նիկոլի անձնական օգտագործման «տրյապկաներն» են․ զոհվածի հայր

Ոստիկանները Նիկոլի անձնական օգտագործման «տրյապկաներն» են․ զոհվածի հայր

Ես արդեն անկեղծ մտածում եմ՝ կարո՞ղ է  արտաշիրիմում անեմ, տղայիս վերցնեմ ու գնամ էս երկրից, քանի որ էս երկիրը թուրքերով է լցված։ Այս մասին այսօր «Եռաբլորում» լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ 

 

«Ոստիկանները Նիկոլի անձնական օգտագործման «տրյապկաներն» են։ Առանց որևէ պահանջ ներկայացնելու բերման են ենթարկել Ոստիկանության բաժին ու ասել, որ բերման ենթարկելու պատճառը ոստիկանի պահանջին չենթարկվելն է։ Ձեր տո՞ւն էինք մտել, որ բերման եք ենթարկում։ Մեր երեխեքի տուն ենք եկել։ Տականքներ, սրբություն ունեցեք։»։