Սակրավորները հրթիռակասետային ավիառումբեր են վնասազերծել Մարտունու և Մարտակերտի շրջաններում

Սակրավորները հրթիռակասետային ավիառումբեր են վնասազերծել Մարտունու և Մարտակերտի շրջաններում

Սեպտեմբերի 19-ին ժամը 09:20-ին 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչի կողմից, Մարտունի քաղաքի հարակից տարածքում, հայտնաբերվել է նախնական տվյալներով երկու միավոր հրթիռակասետային ավիառումբ:

Ժամը 09:48-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի սակրավորական խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և իրականացրել 460գրամ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ պայթյուն:

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նույն օրը ժամը 09:20-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:10-ի սահմաններում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Հ. Ա.-ն Թաղավարդ համայնքի տարածքում հայտնաբերել է նախնական տվյալներով մեկ միավոր հրթիռակասետային ավիառումբ: Ժամը 10:45-ին Մարտունի քաղաքի հարակից տարածքից սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և ժամը 12:25-ին իրականացրել 150գրամ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ պայթյուն:

Օրվա ընթացքում զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ երկու ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնում, Սակրավորները մեկնել են Մարտակերտ քաղաքի էներգետիկների փողոց և ոչնչացրել հայտնաբերված մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբը՝ իրականացնելով 173 գրամ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ պայթյուն, որից հետո մեկնել են նույն շրջանի Հարությունագոմեր համայնքի տարածք և ոչնչացրել հայտնաբերված ռազմամթերքը:

Իրականացված հետախուզական աշխատանքների ու պայթյունների վերաբերյալ հաղորդագրությունները փոխանցվել են ԱՀ ՆԳՆ ոստիկանության, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության և ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ մասեր: