Ադրբեջանը հայտնել է, որ Հայաստանին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի դի

Ադրբեջանը հայտնել է, որ Հայաստանին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի դի

Ադրբեջանը սեպտեմբերի 20- ին Հայաստանին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի դի։ Այդ մասին փոխանցում է Интерфакс-Азербайджан-ը։

Ինչպես հայտնել են երկրի Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովից, հայ զինծառայողների մարմինները մյուս կողմին հանձնելու գործընթացը կշարունակվի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Բաքուն Երևանին էր փոխանցել 32 հայ զինծառայողի դի։