Ավտովթար՝ Արարատ քաղաքում. կա զոհ

Ավտովթար՝ Արարատ քաղաքում. կա զոհ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 09։35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։

 

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ։