Սա դավադրություն է, որի նպատակն է աշխարհի երեսից ջնջել Հայաստանը. Բրայան Մեյ

այաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ և կարիք ունի լիակատար աջակցության Արևմուտքի կողմից։ Իր ինստագրամյան իր էջում այս մասին գրել է բրիտանացի երաժիշտ Բրայան Մեյը` անդրադառնալով սեպտեմբերի 13–ին Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։
«Սա դավադրություն է , որի նպատակն է աշխարհի երեսից ջնջել այդ երկիրը։ Երկու օր առաջ Հայաստանի սահմանամերձ խաղաղ գյուղերը հրետակոծվեցին Ադրբեջանի կողմից։ Այդ հարձակման նպատակն էր ահաբեկել հայ ժողովրդին ու ապակայունացնել երկիրը»,-գրել է Մեյը։
Նա նշել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի կամ գազի պաշարներ։ Այն, Մեյի բնորոշմամբ, քրիստոնեության և ժողովրդավարության կղզյակ է, որը շրջապատված է բռնապետական երկրներով։