Հրազդանում բռնկված հրդեհի մարմանը միացել են բնակիչները

Սեպտեմբերի 18-ին, ժամը 15։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 18։01-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ (որից 8 հա անտառածածկ տարածք) և ջերմահարվել՝ մոտ 15 ծառ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 14 աշխատակից և Վանատուր թաղամասի 10 բնակիչ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։