Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է

Սեպտեմբերի 18-ին, ժամը 02:48-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան-Իջևան հատվածի մոտ 63-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և հայտնվել թփուտների մեջ։

Փրկարարները վարորդին հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մ հեռավորության վրա ընկած և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: