Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար. Ջոն Քըրբի

Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար. Ջոն Քըրբի

Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին:

«Մենք վաղուց ենք ասել ու նորից պետք է ասեմ՝ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից: Մենք նաև խրախուսում ենք երկու կառավարություններին վերականգնել ուղիղ հաղորդակցությունը և դիվանագիտական ու ռազմական ուղիներով հարթել ճգնաժամը»,- նշել է նա: