Վթար՝ «Ծիրան» ռեստորանից Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին․ «Lexus»-ը գլխիվայր հայտնվել է փոսի մեջ

Վթար՝ «Ծիրան» ռեստորանից Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին․ «Lexus»-ը գլխիվայր հայտնվել է փոսի մեջ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 15։17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի «Ծիրան» ռեստորանից Ձորաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ ավտոմեքենան հայտնվել է փոսի մեջ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ֆ․)  շրջվել է փոսը․ տուժածներ չկան։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել փոսից։