Զոդում են Ազգային ժողովի ցանկապատի ճաղավանդակները

Զոդում են Ազգային ժողովի ցանկապատի ճաղավանդակները

Այսօր՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան զոդում են Ազգային ժողովի ցանկապատի ճաղավանդակները:

 

Հիշեցնենք, որ երեկ բազմաթիվ քաղաքացիներ փակել էին Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիան էին իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք վանկարկում էին «Նիկոլ դավաճան»։

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի պահանջը ստորագրել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, պետք է ՔՊ-ից եւս 18 պատգամավոր ստորագրի, որպեսզի գործընթացն սկսվի:

Երեկ նույն պահանջով ինքնաբուխ հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ Գյումրիում, Ստեփանակերտում, նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դիմաց: