Ջերմուկի պաշտպանության ժամանակ զոհվել է եզդի հոգևորական Սիաբանդ Թամոյանը

Ջերմուկի պաշտպանության ժամանակ զոհվել է եզդի հոգևորական Սիաբանդ Թամոյանը

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ռազմական հանցագործ գործողությունների արդյունքում հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրականացնելիս, զոհվել է Հայոց Բանակի պայմանագրային զինծառայող, 1977թ. ծնված ազգությամբ եզդի, հոգևորական՝ Սիաբանդ Քյարամի Թամոյանը (շեխ Յուրոն), իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը։

 

«Եզդի հոգևորականը հերոսաբար ընկավ Ջերմուկի պաշտպանության ժամանակ:

Խորին ցավակցությունս եմ հայտնում ընտանիքին, հարազատներին։

Խոնարհումս մեր բոլոր նահատակներին»,– գրել է նա։