Սոթքում թիրախավորել են հայ և արտասահմանցի լրագրողների (տեսանյութ)

Սոթքում թիրախավորել են հայ և արտասահմանցի լրագրողների (տեսանյութ)

Հակառակորդը սեպտեմբերի 14-ին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ, որտեղ այդ պահին իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում հայ և արտասահմանցի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նրանց թվում էին նաև «Արմենպրես»-ի թղթակից Կարեն Խաչատրյանը, լուսանկարիչ Հայկ Մանուկյանն ու օպերատոր Հովհաննես Մկրտչյանը:

Կարեն Խաչատրյանը նշեց, որ լրագրողների ուղղությամբ երկու արկ է ընկել: «Տուժածներ չկան»,-նշել է նա: