Ստորագրելո՞ւ է, թե՞՝ ոչ․ Փաշինյանը հակասում է ինքն իրեն

Ստորագրելո՞ւ է, թե՞՝ ոչ․ Փաշինյանը հակասում է ինքն իրեն

Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․ 

 

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել:
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար:

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հավատացրեց, որ ստորագրելու է մի փաստաթուղթ, ինչից հետո մարդիկ իրենց դավաճան կասեն ու գուցե նույնիսկ իշխանությունից հեռացնեն։ «Ստորագրելու եմ, ու ինձ չի հետաքրքրում, թե ինձ հետո հետո ինչ կլինի»,- ասաց Փաշինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։