Կարծում եմ` ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի վաղը. Արարատ Միրզոյան

Կարծում եմ` ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի վաղը. Արարատ Միրզոյան
ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելությունը, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանի վաղը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
 
«ՀԱՊԿ–ին ուղղված մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է, և որոշվել է դիտորդական առաքելություն ուղարկել։ Հուսով ենք, որ առաքելությունը վաղը կժամանի Հայաստան։ Նման նիստ ՀՀ–ի դիմումով չէր եղել դեռ»,– ասաց Միրզոյանը։