Հայաստանը դիմել է ՄԻԵԴ` ռազմագերիների իրավունքների պաշտպանության համար

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ` ռազմագերիների իրավունքների պաշտպանության համար
Հայաստանը ՄԻԵԴ է դիմել` տարբեր տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար, տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
 
 
Նշվում է, որ երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։
 
 
«Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,–ասված է հաղորդագրության մեջ։