Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է. Լիոնի քաղաքապետ

Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է. Լիոնի քաղաքապետ

Ֆրանսիայի Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն անդրադարձել է ադրբեջանական հարձակմանը՝ անընդունելի համարելով հայ ժողովրդի դեմ ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

 

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի միակողմանի ագրեսիան անընդունելի է. Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը պետք է գործեն»,-շեշտել է Դուսեն: