Ջերմուկ քաղաքին հարակից անտառում հրդեհի 4 օջախ է բռնկվել

Ջերմուկ քաղաքին հարակից անտառում հրդեհի 4 օջախ է բռնկվել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Ըստ նախնական տվյալների 4 օջախով այրվում է անտառածածկ տարածք։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։