ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածներով․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածներով․ ԱՄՆ պետքարտուղար

իացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին տեղեկություններով, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Ինչպես մենք վաղուց արդեն հստակեցրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն»,- ասվում է Բլինկենի հայտարարության մեջ: