Ավերածություններ կան, Սոթքի զորամասի ուղղությամբ են կրակել. Հակոբ Ավետյան

Ավերածություններ կան, Սոթքի զորամասի ուղղությամբ են կրակել. Հակոբ Ավետյան

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հակառակորդը կրակում է Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը` նշելով, որ Սոթքի բնակչության մեծ մասն արդեն տարհանվել է:

«Ահավոր վիճակ է, սնարյադներն ընկնում են, ավերածություններ կան, բայց չգիտենք` որտեղ, ինչքան, Սոթքի զորամասի ուղղությամբ են կրակել, ասում են` այնտեղ էլ են վնասներ հասցրել: Գյուղում ջահելներն են մնացել, առավոտյան կտեսնենք` ինչ ավերածություններ են եղել»,- ասաց նա: