Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է․ Տեղեկատվական շտաբ

Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է․ Տեղեկատվական շտաբ

Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։

«Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,– ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ»: