Թշնամու անօդաչուները հարվածել են Տեղ գյուղի ուղղությամբ

Թշնամու անօդաչուները հարվածել են Տեղ գյուղի ուղղությամբ

Թշնամու կրակակել է Տեղ գյուղի վրա։ Րոպեներ առաջ թշնամուն անօդաչու սարքեր են հարվածել Տեղ գյուղի ուղղությամբ, որին հետևել են հրանոթային պայթյուններ։
Ընդգծենք։ Սա Սյունիքում այն բնակավայրն է, որը, ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը պատրաստվում էր հարևան Կոռնիձոր համայնքի հետ հանձնել թշնամուն` որպես Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի մի հատված։ Այս մասին պարբերաբար գրում էր մամուլը, բայց պաշտոնապես չի հերքվել։

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

 
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։