Ապարանի «Գնթունիք»-ի մոտ բախվել են «Lada 21-099»-ը և «Mitsubishi»-ն․ 2 մարդ հոսպիտալացվել է

Ապարանի «Գնթունիք»-ի մոտ բախվել են «Lada 21-099»-ը և «Mitsubishi»-ն․ 2 մարդ հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 12-ին, ժամը 20:05-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհին՝ «Գնթունիք» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Lada 21-099» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1991 թ․) և «Mitsubishi» (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Փրկարարները «Lada 21-099» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ն․ Պ․-ին (ծնված 1965 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածներ Ն․ Պ․-ն և Հ․ Մ․-ն հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ Հ․ Մ․-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ն․Պ․-ինը՝ ծանր։ Վերջինս տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Lada 21-099» ավտոմեքենան։