Սևանա լճի մակարդակը իջել է 3 ևս սմ-ով

Սևանա լճի մակարդակը իջել է 3 ևս սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 5-11-ը. (2022թ․)

 

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել` 1900.51մ (11.09.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 8 սմ-ով։

 

Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 9.760մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից սեպտեմբերի 11-ը ներառյալ՝ 161.882մլն. մ³:

 

Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.638մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 11-ը ներառյալ՝ 153.670մլն. մ³: