Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ անդրադարձել է Հունաստանին և սպառնալից հայտարարություններ արել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Նրանք, ովքեր հետևում են արտաքին ուժերի առաջնորդությանը, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները: Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրք նախարարը սպառնացել է, որ Թուրքիայի զայրույթը սարսափելի կլինի:

«Թող բոլորը խելքի գան, մենք մասնավորապես Հունաստանին ասում ենք՝ մի եղիր գործիք այլոց ձեռքին, դադարեցրու հրահրումը, որովհետև Թուրքիայի բարեկամությունը ամուր է, և նրա զայրույթը՝ սարսափելի։ Մի մոռացեք դրա մասին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։