Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից կմեկնարկի 1 ժամ շուտ

Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից կմեկնարկի 1 ժամ շուտ

Աշնանային ժամանակացույցի անցնելով պայմանավորված, Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

 

Ներկայիս 21:00-23:00-ի փոխարեն՝ շոուն կսկսվի 20:00-ին և կավարտվի 22:00-ին:

 

Սանիտարական մաքրման օրը կմնա երեքշաբթին:

 

Շատրվանային համալիրը կգործի մինչև նոյեմբերի 1-ը: