Այսօր Բելգրադում մրցագորգ դուրս կգան հայաստանցի 2 ըմբիշները

Այսօր Բելգրադում մրցագորգ դուրս կգան հայաստանցի 2 ըմբիշները

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին Բելգրադում մրցագորգ դուրս կգան 60 եւ 130 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այս քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներ Գեւորգ Ղարիբյանն ու Դավիթ Օվասապյանը կմեկնարկեն 1/16 եզրափակիչներից:

 

Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը կլինի երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Պրիդոն Աբուլաձեն, Դավիթ Օվասապյանը կգոտեմարտի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Քոլթոն Մայքլ Շուլցի հետ:

 

Գեւորգ Ղարիբյանը 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2022 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Դավիթ Օվասապյանը մինչեւ 23 տարեկանների աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն է:

 

Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչների նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 12:30-ից:

Գոտեմարտերին կարող եք հետևել www.uww.org կայքում: