Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում բախվել են Lexus-ն ու 07-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում բախվել են Lexus-ն ու 07-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասինհայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09:50-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX470 և ВАЗ 2107  մակնիշի ավտոմեքենաները:

 
Վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է և, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝  2  հոգու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել  դիատարին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: