Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. այն ամբողջությամբ այրվել է

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. այն ամբողջությամբ այրվել է

Սեպտեմբերի 11-ին, ժամը 03:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:  

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Չարենացավան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:14-ին, մարվել՝ 04:42-ին: Այրվել է ավտոմեքենան