Վթարի ենթարկված 34-ամյա մոտոցիկլավարը մահացել է

Վթարի ենթարկված 34-ամյա մոտոցիկլավարը մահացել է

Օգոստոսի 30-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 34-ամյա մոտոցիկլավարը մահացել է: Այս մասին հայտնում էեն ՀՀ Ոստիկանությունից:

 

Օգոստոսի 30-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Նորաշեն-Դվին ճանապարհին իրար էին բախվել մոտոցիկլ և անհայտ մակնիշի ավտոմեքենա. 34-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Պարզվել էր, որ մոտոցիկլին բախվել էր «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա: Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 61-ամյա վարորդը ներկայացել էր ոստիկանություն:

 

Սեպտեմբերի 9-ին 34-ամյա Արմեն Գևորգյանը հիվանդանոցում մահացել է:

 

Քննությունը շարունակվում է: