Կրակի հետ խաղացողը ինքն է այրվում, առաքինությունը կորցնողը դատապարտված է մահվան․ Հայաստանում Չինաստանի դեսպան

Կրակի հետ խաղացողը ինքն է այրվում, առաքինությունը կորցնողը դատապարտված է մահվան․ Հայաստանում Չինաստանի դեսպան

Չնայած Չինաստանի կտրուկ դիմադրությանը և կոշտ արձագանքներին, վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այցելել է Թայվան։ Նրա այցը Թայվան խախտում է «մեկ Չինաստան» սկզբունքը և «Չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի» ոգին: Այս մասին նշվում է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հոդվածում:

«Այն լուրջ ազդեցություն ունեցավ չին-ամերիկյան հարաբերությունների վրա, լրջորեն խախտեց Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, լրջորեն խաթարեց խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում: Այն հանդիսանում է բացահայտ մասնակցություն քաղաքական սադրանքներին, ինչը մեծապես վրդովեցրել է չին ժողովրդին։ Չինաստանը կտրականապես դեմ է և խստորեն դատապարտում է նրա այցը Թայվան, և հանդես է եկել և կշարունակի հանդիսավոր ներկայացուցչություններ և ուժեղ բողոքներ ներկայացնել ԱՄՆ-ի հետ։ Չինաստանը կտրականապես դեմ է և խստորեն դատապարտում է այդ երևույթը, ինչպես նաև բարձրաձայնում է և կշարունակի բարձրաձայնել իր կոշտ բանակցությունների և կտրուկ բողոքների մասին ամերիկյան կողմին: 

Դեռևս հնագույն ժամանակներից, Թայվանը հանդիսացել է Չինաստանի անբաժանելի մասը։ Պատմական հիմքերը հստակ են, իսկ իրավական փաստերը՝ պարզորոշ: 1335 թվականին Չինաստանի Յուան դինաստիան Պենհուում ստեղծեց պարեկային և տեսչական բաժանմունք՝ կառավարելու Պենհուի և Թայվանի քաղաքացիական գործերը, և Չինաստանի կենտրոնական կառավարությունը սկսեց արդյունավետ իրավասություններ կիրառել Թայվանի նկատմամբ: 1874 թվականին Չինաստանի Ցին դինաստիան պաշտոնապես ստեղծեց Թայվան նահանգը։ 1895-1945 թթ․ Ճապոնիան գրավել է Թայվանը։ 1943 թվականին Չինաստանի, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի առաջնորդների կողմից ստորագրվեց Կահիրեի հռչակագիրը, որը հստակ պահանջում էր Չինաստանին վերադարձնել Ճապոնիայի կողմից զավթված չինական տարածքները, ներառյալ Թայվանը: 1945 թվականի Պոտսդամի հռչակագրով հաստատեց Կահիրեի հռչակագրի համապատասխան դրույթների իրականացման անհրաժեշտությունը: Նույն թվականի հոկտեմբերի 25-ին Թայվանը և Պենհուն վերադարձվեցին Չինաստանի ինքնիշխան իրավասության ներքո, և նրանց կարգավիճակը Չինաստանում, հաստատվեց իրավականորեն, քաղաքականորեն և դե ֆակտո: 1971 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2758 բանաձևում հստակ ասվում է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Թայվանը Չինաստանի տարածքի անբաժան մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության ներկայացուցիչները՝ Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչ ՄԱԿ-ում: Ուստի Թայվանը, թե իրավական և թե պատմական տեսանկյունից, Չինաստանի անբաժան մասն է։

ԱՄՆ-ը լուրջ սխալներ է թույլ տվել Փելոսիի Թայվան այցի հարցում։ Դրանցից մեկը՝ Չինաստանի ներքին գործերին կոպիտ միջամտությունը: Անտեսելով Չինաստանի կողմից հնչեցրած բազմաթիվ զգուշացումներն ու նախազգուշացումները՝ ԱՄՆ-ը այնուամենայնիվ կազմակերպեց Փելոսիի այսպես կոչված «այցը» Թայվան։ Հարկ է նշել, որ Թայվանը չի հանդիսանում ԱՄՆ-ի մաս , այն Չինաստանի տարածք է, իսկ ԱՄՆ-ն ինքն իր վրա հրապարակային պարտավորություններ է ստանձնել։ ԱՄՆ-ի արարքը Չինաստանի ինքնիշխանության լուրջ խախտում է։ Երկրորդ՝ աջակցությունը «Թայվանի անկախությանն» աջակցող ուժերին։ Թայվանի իշխող Դեմոկրատական ​​առաջադիմական կուսակցությունը` անկախության ձգտումը ընդունել է որպես իր կուսակցական հիմք : Վերջին տարիներին ամեն ինչ արվել է որպեսզի ի կատար ածվի «Թայվանի անկախության» առաջընթաց կերպով հաստատումը ու «երկու Չինաստան» և «մեկ Չինաստանի, մեկ Թայվանի» ստեղծումը։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը բացահայտորեն աջակցել է նրան, դաշնակցել անջատողականներին, այսպիսով դառնալով չին ժողովրդի թշնամին։ Երրորդ՝ խաղաղության միտումնավոր խաթարումը Թայվանի նեղուցի երկայնքով: Կան նշաններ, որ Միացյալ Նահանգները փորձում է օգտագործել Փելոսիի այցը տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը մեծացնելու համար, որը պետք է բարձրացնի զգոնությունն ու արժանանա բոլոր կողմերի ուժեղ դիմադրությանը։

Ամերիկյան կողմը փորձում է Թայվանի խնդիրը ներառել տարածաշրջանային ռազմավարության մեջ, շարունակում է Թայվանի նեղուցում «կրակի վրա յուղ լցնել», սրել լարվածություն, հրահրել առճակատում, պառակտումներ իրականացնել։ Սա լիակատար շեղում է նվազագույն միջազգային այն պատասխանատվությունից, որը կրում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, հիմար արարք, որը հակասում է տարածաշրջանային զարգացման միտումներին և Ասիա-Խաղաղօվկիանոսյան ժողովուրդների ակնկալիքներին: Սա անհերքելիորեն ապարդյուն արարք է, որը պատմության մեջ կգրառվի միայն որպես այլ երկրների ներքին գործերին ամերիկյան կոպիտ միջամտություն:

Ճշմարտությունն ու սուտը տվյալ ճգնաժամում ակնհայտ է. հենց  ԱՄՆ-ը է, որ հրահրում է հակամարտությունը, ԱՄՆ-ը է ստեղծում ճգնաժամը և նույն ԱՄՆ-ը է  անընդհատ սրում լարվածությունը:  Փելոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակն է և ԱՄՆ նախագահի երկրորդ իրավահաջորդը։  Արտաքին աշխարհին ուղղված նրա յուրաքանչյուր խոսքն ու գործողությունը իրենից ներկայացնում են ԱՄՆ կառավարությունը։ 1979 թվականի հունվարի 1-ին Չինաստանը և Միացյալ Նահանգները պաշտոնապես հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատող կոմյունիկեում Միացյալ Նահանգները հստակ պարտավորություն է ստանձնել. «Ամերիկայի Միացյալ Նահանգները  ընդունում է, որ Չինաստանի  Ժողովրդական Հանրապետության կառավարությունը Չինաստանի միակօրինական կառավարությունն է: Այս  համատեքստում ամերիկացի  ժողովուրդը կպահպանի մշակութային, առևտրային և այլ ոչ պաշտոնական կապեր Թայվանի ժողովրդի հետ»: Դրան հաջորդող 43 տարվա ընթացքում ԱՄՆ-ը խոստացել է չզարգացնել պաշտոնական հարաբերություններ Թայվանի հետ՝ վստահեցնելով հավատարիմ մնալ «Մեկ Չինաստան» սկզբունքին, այնուամենայնիվ իրենց գործողություններում մշտապես ետ են կանգնել, աջակցելով և խրախուսելով «Թայվանի անկախության» անջատողական ուժերին, օգնելով Թայվանին հզորացնել այսպես կոչված «ասիմետրիկ պատերազմական ուժը», միջազգայնորեն տարածելով «անորոշություն Թայվանի կարգավիճակի վերաբերյալ», անընդհատ մոռանալով և խեղաթյուրելով «Մեկ Չինաստան» սկզբունքը, բարձրացնելով ԱՄՆ-Թայվան պաշտոնական շփումների մակարդակը և Թայվանին զենքի վաճառքի շարունակական աճը: Այս ամենը կարելի է որակել որպես կեղծավորություն և դա քողարկելու փորձ: Սակայն,այն ջրի երես դուրս կգա՝չնայած այդ փորձերին:

Փելոսիի այցը Թայվան ամերիկյան ռազմական ինքնաթիռով լուրջ քաղաքական սադրանք է, որն ուղղված է ԱՄՆ-ի և Թայվանի միջև պաշտոնական հարաբերությունների և նյութական փոխանակումների սրմանը, այն խախտում է «մեկ Չինաստան» սկզբունքը և «Չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի» ոգին: Փելոսիի ելույթը ամերիկյան քաղաքականության, ամերիկյան դիվանագիտության և ԱՄՆ-ի հեղինակության ևս մեկ փլուզում է, որն ապացուցում է, որ Միացյալ Նահանգները Թայվանի նեղուցում խաղաղության գլխավոր կործանիչն ու տարածաշրջանային կայունության խնդրիրներ ստեղծողն է: Այս ելույթը վկայում է, որ ամերիկյան «հնդխաղաղօվկիանոսյան ռազմավարությունը» խորապես անտագոնիստական և վնասակար է ,ինչպես նաև բացահայտում է ԱՄՆ-ի «երկակի ստանդարտների» կեղծ ու երեսպաշտ քաղաքականությունը միջազգային կանոնների ու չափանիշների հարցում։

Աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Թայվանը Չինաստանի տարածքի  անբաժան մասն է, իսկ Չինաստանի  Ժողովրդական Հանրապետության  կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը։ Սա է «Մեկ  Չինաստան» սկզբունքի հիմնական  բովանդակությունը, որը դարձել է  միջազգային հանրության կոնսենսուսը և միջազգային  հարաբերությունների հիմնական  չափանիշը, ինչպես նաևՉինաստանի  համար հիմք ու կարմիր գիծ  ցանկացած երկրի հետ  հարաբերությունների զարգացման գործում։Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին  գործն է ևշոշափում է Չինաստանի  արմատական շահերը։ Ոչ մի երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, իրավունք չունի դատավոր հանդիսանալ  Թայվանի հարցում։

Թայվանը Չինաստանի տարածքն է համարվում։ Չինաստանի կանոնավոր ռազմական  զորավարժությունները իր տարածքի սահմաններում բաց , թափանցիկ և պրոֆեսիոնալ են: Չինաստանի համապատասխան գերատեսչությունները նույնպես ժամանակին հայտարարեցին զորավարժությունների անցկացման մասին։ Սա համապատասխանում  է ազգային օրենսդրությանը, միջազգային իրավունքին և միջազգային պրակտիկային: Սա ոչ միայն նախազգուշացում է սադրիչներին, այլ նաև օրինական քայլ՝ ի պաշտպանություն ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Միաժամանակ մենք նաև պահպանում ենք միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության՝ ներքին գործերին չմիջամտելու կարևորագույն միջազգային սկզբունքը: Եթե ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը անտեսվի և հեռացվի, աշխարհը կվերադառնա «ջունգլիների օրենքին», այսպիսով, ի վերջո կվտանգվեն բոլոր երկրների անվտանգությունն ու երկարաժամկետ շահերը, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, և միջազգային ազնվությունն ու արդարությունը կխաթարվեն:

Չինաստանի կառավարության և չին  ժողովրդի դիրքորոշումը Թայվանի  հարցում հետևողական է և անսասան,ավելի  քան 1,4 միլիարդ չինացի   վճռականորեն պաշտպանել է Չինաստանի ազգային  ինքնիշխանությունը և տարածքային  ամբողջականությունը: Մենք կտրականապես դեմ  ենք անջատողականությանը և արտաքին միջամտությանը «Թայվանի անկախության» հարցումև երբեք մանևրելու տեղ չենք թողնի «Թայվանի անկախության» հարցում որևէ ձևով։ Ոչ մի երկիր, ոչ մի ուժ և ոչ ոք չպետք է թերագնահատի Չինաստանի կառավարության և  ժողովրդի ամուր վճռականությունը, հաստատակամ կամքը և հզոր կարողությունը՝  պաշտպանելու երկրի  ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը,  հասնելու ազգային վերամիավորման և  ազգային վերածննդի։ Չինաստանի  պառակտմանն ուղղված  ցանկացած փորձ և գործողություն  դատապարտված է ձախողման՝ ի դեմս երկրի  ազգային միասնության։ Իսկ հանգստություն խաթարորողները և պատմության բնականոն հունին դեմ դուրս եկողները դեռ պատասխան կտան իրենց անարժան քայլերի համար»,- նշում է դեսպանն իր հոդվածում: