Պավլիկ Քյարամյանը ի՞նչ է արել, որ «Մարտական խաչ» է ստացել, տղերքն են կռվել. զոհվածի հայր

Պավլիկ Քյարամյանը ի՞նչ է արել, որ «Մարտական խաչ» է ստացել, տղերքն են կռվել. զոհվածի հայր



Վաշտի հրամանատարը՝ Վահանյան Սուրենը հոկտեմբերի 27-ին զոհվել է , դրանից հետո երեք օր տղաները մնացել են առանց հրամանատար, ոչ մի օգնություն չի գնացել իրենց, փուլ-փուլ տղերքը զոհվել են ու ինչո՞ւ, ով պիտի պատասխան տա դրա համար: Այս մասին ՊՆ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի ծնողը։

Հարցին, թե գումարտակի հրամանատարը տեղյակ եղե՞լ է իրավիճակին, զոհվածի հայրը պատասխանեց․

«Բա գումարտակի հրամանատարը որ տեղյակ չլիներ, ո՞վ էր տեղյակ լինելու։ Ինքը ասում է՝ օգնության եմ ուղարկել ինչ-որ մարդկանց։ Եթե տեղ չեն հասել , խի՞ ես թողել տղերքին վերևը, որ զոհվեն»,- նկատեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: