Գումարտակի հրամանատարը պետք է պարզաբանի, թե ո՞ւմ հրամանով և ինչու տեղափոխությունը կատարվեց. Զոհվածի ծնող

Գումարտակի հրամանատարը պետք է պարզաբանի, թե ո՞ւմ հրամանով և ինչու տեղափոխությունը կատարվեց. Զոհվածի ծնող



Մեր պահանջը նույնն է, որ հանդիպենք նախարար Սուրեն Պապիկյանի, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի ու 4-րդ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։

«Քյարամյանը պետք է պարզաբանի, թե ո՞ւմ հրամանով և ինչու տեղափոխությունը կատարվեց: Հոկտեմբերի 28-29-ին, երբ բոլորին նահանջի հրաման է տրվել, ինչո՞ւ մեր տղերքին նահանջ հրաման չի տրվել: մենք հետևողական ենք լինելու բոլոր ծնողներով», - ասաց Սահակյանը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում ծառայող նրանց որդիները ռազմական գործողությունների 27-րդ օրը տեղափոխվել են Մարտունի -2՝ Ուրյան լեռան բարձունքը պաշտպանելու։ Ծնողների խոսքով` դիրքերում իրենց որդիները մնացել են առանց հրամանատարի, բաց երկնքի տակ՝ անորոշ իրավիճակում, ինչի հետևանքով 34 զինծառայողները զոհվել են։

Մանրամասն՝ տեսանյութում: