Երևան, 24.Հուլիսի.2019, 00:00
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամության հաստատումը Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 2 մեքենա բախվել է ձիուն. 1 մեքենա էլ բախումից խուսափելու համար հարվածել է ծառերին. կա վիրավոր. ձին տեղում սատկել է (լուսանկարներ) Shamshyan.com Ոստիկանները բացահայտել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը տեղի կունենա վաղը Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել (տեսանյութ) Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չեն կայացել, տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ է ընտրվել Խոշոր վթար Արցախում. «Լեքսուսը» գլորվել է ձորը. վիրավորներին ուղղաթիռով տեղափոխվում են Երեւան (լուսանկարներ) Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

Հայաստանի ներդրումը ԵՄ Արևելյան գործընկերության հաջողություններում. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը «EU Observer»-ում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հոդվածը հրապարակվել է «EU Observer»-ում: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տրամադրել են հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակը հնարավորություն է տալիս գնահատելու ինչպես այսօրվա դրությամբ արձանագրված հաջողությունը, այնպես էլ` Եվրոպայում ավելի մեծ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ուղղված հեռանկարները: Արևելյան գործընկերության՝ որպես Եվրամիության արևելյան հարևան երկրների հետ ներգրավվածության հավակնոտ ջանքի առաջին տասնամյակն արժանացել է տարբեր մեկնաբանությունների ու ընկալումների ինչպես գործընկերների, այնպես էլ հենց Եվրամիության անդամ երկրների կողմից։

Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը նաև նշանավորվեց Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի զգալի մակարդակով: Այն զարգանում է որպես բազմակողմ հարթակ` խրախուսելու և խթանելու տարածաշրջանային համագործակցությունը ԵՄ հետ ներգրավվածության տարբեր ուղիներ և մակարդակներ ընտրած գործընկեր երկրների միջև:

Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի առանձնահատուկ հաջողությունը պայմանավորված է երեք հանգամանքով։

Առաջինը ԵՄ «տարբերակման» քաղաքականության հիման վրա Հայաստանի՝ որպես համագործակցության առավել ճկուն և ընդլայնված շրջանակներ փնտրող երկրի առանձնահատուկ դիրքի ճանաչումն ու ընկալումն է, որի մասին վկայում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կնքումը:

2017թ. նոյեմբերին ստորագրված և Հայաստանի խորհրդարանի կողմից 2018թ. ապրիլին վավերացված Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ն հանդիսանում է Հայաստանի և ԵՄ միջև ընդլայնված և ռազմավարապես ամրապնդված գործընկերության հասնելու այլընտրանքային ուղի՝ Ասոցացման համաձայնագրի ձևաչափից դուրս: Ավելին, ՀԸԳՀ-ն սահմանում է հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումներին ուղղված եվրոպական աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրման հեռանկարային շրջանակ:

Արևելյան գործընկերության համար երկրորդ կարևոր նվաճումը Եվրոպայի և Հայաստանի միջև ընդհանուր արժեքների կարևորումն էր՝ հիմնված ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, ինչպես նաև կայուն ժողովրդավարության, ազատության, երկխոսության և համագործակցության փոխադարձ ձգտումների վրա:

Սակայն համեմատաբար վերջին և առավել խոստումնալից զարգացումը երրորդն է՝ Հայաստանի յուրահատուկ ներդրումն Արևելյան գործընկերության հաջողության մեջ: Այս ներդրումը բխում է անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» հաջողությունից, որը որպես խաղաղ փոփոխության կարևոր հաղթանակ հաստատում է եվրոպական արժեքներն ու իդեալները:

Մեր տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխության նկատմամբ ոչ բռնի մոտեցումը միակ տարբերակն էր՝ ապահովելու անցումն արժանահավատ ժողովրդավարության, հաշվետվողականության և լավ կառավարման։ Հավատարիմ լինելով Հայաստանի անհատ քաղաքացու առաջնահերթության ու առաջնայնության վերականգնմանը` մենք կարողացանք նոր գլուխ բացել մեր քաղաքական պատմության մեջ՝ սահմանված հանրային ծառայությամբ, որն ուղղված է ազգային շահը սեփական շահերից վեր դասելուն, և որտեղ ընթացող բարեփոխումները դարձել են անշրջելի և անդառնալի։

Հայաստանը ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, շահերի և անվտանգության նկատառումների ճանաչման, ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության նկատմամբ մեր պատասխանատվությունն ընդունելու վրա, միաժամանակ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ մեր բարեփոխումների, կայուն զարգացման, մարդկային շփումների խթանմանը, այդ թվում՝ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի, մշակութային, կրթական և գիտական փոխանակումների ապահովմանը` նպատակաուղղված օգտագործելու մեր ակտիվ և կրթված երիտասարդության ներուժը` որպես «փոփոխության գործակալների»:

Արևելյան գործընկերության առջև ծառացած առավել մեծ մարտահրավեր է իր ներուժի և կարողության ամրապնդումը` որպես տարածաշրջանային համախմբման, համագործակցության և կայունության ընդլայնման հարթակ` միաժամանակ դիմակայելով աշխարհաքաղաքական մրցակցությանը և առճակատմանը: Երկխոսությունը և համագործակցությունը շարունակում են մնալ հակամարտությունների խաղաղ կարգավորման, Եվրոպայում տևական խաղաղության և կայունության հաստատման շարժիչը և միակ ընտրությունը:

Ուստի, հետադարձ հայացք նետելով Արևելյան գործընկերության տասնամյակին, ակնհայտ է, որ ինչպես ցանկացած տասնամյա կյանք ունեցող ծրագրի, սա ևս աճող, զարգացող ծրագիր է, որտեղ ԵՄ-ի հետ մեր երկկողմ օրակարգը ամրապնդելու խոստումն ու ներուժը մնում են հասանելի։ Եվ շարունակելով մեր երկրում առավել խորը ժողովրդավարության, արդար տնտեսական զարգացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ մեր ճանապարհը` ընդգծում ենք Եվրոպայի աջակցության շարունակականության և հավաքական ջանքերի կարևորությունը` ամրապնդելու համագործակցության արդյունքները:

Զարգացման և ժողովրդավարության հետագա ինստիտուցիոնալիզացման համար Հայաստանը պետք է աշխատի ԵՄ-ի հետ` ընդլայնելու Արևելյան գործընկերության կարողությունները իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների կայունության և մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման ապահովման ուղղությամբ։ Արևելյան գործընկերության տարածքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանման առաջնահերթությունների արժեզրկումը կխոչընդոտի և անդառնալի վնաս կհասցնի ԱլԳ հայեցակարգին և արժեքահեն հարաբերություններին:

Ակնկալում ենք նաև առավել մեծ անվտանգություն Արևելյան գործընկերությունից փոխկապակցվածության առանցքային ոլորտներում: Այս առումով որպես տարածաշրջանային փոխկապակցվածության դրական օրակարգի մի մաս ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ գործընկերների հետ և գործընկերների շրջանում առավել ներառական տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի ստեղծման և մշակման գործում:

Հայաստանը նաև ակնկալում է ԵՄ-ից և Արևելյան գործընկերությունից ավելի համապարփակ մոտեցում անվտանգության հարցերում, այդ թվում ներգրավվածության արժեքահեն քաղաքականության որդեգրում՝ աջակցելով մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանը: Օրինակ՝ կայուն աջակցությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) բնակչության ինքնորոշման կենսական իրավունքին և հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային հանրության մանդատը վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձարկում է մեր գործընկերների հետևողականությունը մեր տարածաշրջանում իրական խաղաղության աջակցման և մեր ժողովուրդների կենսական անվտանգության հարցերի հանդեպ զգայունության հարցերում: Այս սկզբունքները և դիրքորոշումները վերահաստատված են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

Օգտվելով տասնամյա այս հոբելյանի առիթը` Արևելյան գործընկերության հաջողությունը ողջունելու և հարատև խոստումը ազդարարելու համար՝ Հայաստանը հանձնառու է մնում հետագա տաս տասնամյա հաջողություններում իր ներդրումն ունենալուն, հանձնառություն, որը միայն ամրապնդվել է Թավշյա հեղափոխության մեկամյակով։

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Սկանդալ՝ Վանաձորի բանտում. պետի տեղակալը, անվտանգության գծով տեղակալն ու հսկիչը կասկածվում են բանտում հեղինակություն վայելող անձանց արգելված իրեր փոխանցելու մեջ. Shamshyan.com Երևանում 24-ամյա վարորդը Bentley-ով վրաերթի է ենթարկել 65-ամյա հետիոտնին. Shamshyan.com Սևանա լճում փրկարարները նավակը մոտեցրել են ափին (տեսանյութ) Ոստիկանությունն ընթացք չի տա #բռնության_ձայնը հեշթեգով պատմություններին. 168.am Սարսափելի դեպք Նոր Խարբերդում. հղի կինը հոսանքահարվել ու մահացել է. ArmeniaSputnik.am Բիկինիով Սվետլանա Լոբոդան պարծեցել է կազմվածքով Այն, ինչ նախաձեռնել է Նիկոլը, կարելի է բնորոշել մեկ բառով՝ պետականաքանդում. Էդուարդ Շարմազանով Դավիթ Գրիգորյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ Աբովյանում անչափահասների միջեւ վեճն ավարտվել է դանակահարությամբ. երկուսն էլ հիվանդանոցում են Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամության հաստատումը Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 17.69 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Փաշինյանի պատվերը Թովմասյանի դեմ․ «Գործ է կարվում». Politik.am Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 2 մեքենա բախվել է ձիուն. 1 մեքենա էլ բախումից խուսափելու համար հարվածել է ծառերին. կա վիրավոր. ձին տեղում սատկել է (լուսանկարներ) Shamshyan.com Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը 2019թ․-ին ավելացել է 200 տոկոսով Բուլղարիայի օմբուդսմանի աշխատակազմն ուսումնասիրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են հայտնի քրեական հեղինակության բնակարանը. News.am Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է. Shamshyan.com Ոստիկանները բացահայտել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ) Ոստիկանները տեսուչին բռնեցին «կաշառք» գրառմամբ թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո. մանրամասներ Նախարարը եւս հանդիպում է համանախագահների հետ, եւ նախահարձակ լինելու մասին բազմիցս հնչեցվել է. Արծրուն Հովհաննիսյան ԱԳՆ մամուլի խոսնակը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը Խնձորեսկի մոտ 12 հեկտար արտ է այրվել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը տեղի կունենա վաղը Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել (տեսանյութ) Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել «Լույս»-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նախագիծ է ներկայացրել Ադրբեջանը զորք է մտցրել Վրաստանի հետ սահմանին գտնվող վանական համալիրի վիճելի տարածք Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան. Օրակարգը հայտնի է Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Opel-ը այնուհետև ВАЗ 2112-ը բախվել են ձիուն. վերջինը գլխիվայր շրջվել է, Nissan-ն էլ բախումից խուսափելու համար հարվածել է ծառերին. կա վիրավոր. ձին տեղում սատկել է. Shamshyan.com (լուսանկարներ) Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Opel-ը այնուհետև ВАЗ 2112-ը բախվել են ձիուն. վերջինը գլխիվայր շրջվել է, Nissan-ն էլ բախումից խուսափելու համար հարվածել է ծառերին. կա վիրավոր. ձին տեղում սատկել է. Shamshyan.com (լուսանկարներ) Արայիկ Հարությունյանը շարունակում է մեղադրվել հովանավորչական գործունեություն ծավալելու մեջ. «Մեդիա պաշտպան» Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չեն կայացել, տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Ոստիկանները տեսուչին բռնեցին «կաշառք» գրառմամբ թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո (տեսանյութ) Տվյալ ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանը մարտի դաշտում է եղել. Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել Կիանու Ռիվզը հերթական բարի արարքով հուզել է իր երկրպագուներին (լուսանկարներ) Աբովյանում 15 և 17 տարեկան անչափահասների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ է ընտրվել Գնդեվազի նախկին ղեկավարի կողմից չարաշահումների քրգործով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը Խոշոր վթար Արցախում. «Լեքսուսը» գլորվել է ձորը. վիրավորներին ուղղաթիռով տեղափոխվում են Երեւան (լուսանկարներ) Ի՞նչ կարիճներ կան Հայաստանում եւ որո՞նք են ամենավտանգավորը Կորեական կործանիչները կրակ են բացել ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ «Տեղեկություններ ունեմ, որ կա հատուկ հրահանգ՝ ազատվելու տարեց գիտնականներից». ԵՊՀ նախկին դասախոսը պայքարում է իրեն ապօրինի աշխատանքից հեռացնելու համար. 168.am Փրկարարները հայտնաբերել են դի Քաղաքապետարանի գնած աղբատար մեքենաներից Երևան է հասել ևս 2-ը, այսօր տեղ կհասնի նաև շուրջ 400 աղբարկղ Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի Արարատի մարզի բնակիչը Ասկերանում թիթեղի կտորով ինքնավնասում է կատարել Նոր Նորքում Mercedes-ը վրաերթի է ենթարկել ջրագիծ վերանորոգող աշխատակցին, ապա՝ բախվել բազալտե քարերերին. Shamshyan.com Վայոց Ձորում պայթյունավտանգ վիճակ է, մարզպետը մատնված է անգործության. բնակիչներ «15 րոպե հեր ու տղա ջարդված ոտքիս վրա թռվռում էին»․ հաշմանդամ դարձած գործարարը սարսափելի մանրամասնություններ է պատմել Պարազյանների մասին (տեսանյութ) Յոթ մարդ Է զոհվել զինյալների կողմից Հալեպի թաղամասերի գնդակոծման հետևանքով ՊՎԾ-ն հրապարակել է ոստիկանությունում, ջրօգտագործողների ընկերություններում, ֆուտբոլի ֆեդերացիայում ու մի շարք այլ ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվություն Փաշինյանականները կեղծ տեղեկատվություն են տարածել. Կառավարությունը թաքցնում է Սևանի իրական վիճակը (լուսանկար). Politik.am Մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր. ՊԵԿ Արարատում 2019-ի 1-ին կիսամյակում բացահայտված կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառվել է 14.7 մլն դրամ՝ մոտ 7 անգամ շատ 2018-ի համեմատ Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ) Հայ բժիշկը վիրահատել է հազվագյուտ հիվանդությամբ 4-ամյա տղային, ում հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի բժիշկները Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին Ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է կանչի գնացող լուսաձայնային ազդանշանները միացված շտապ օգնության մեքենային (լուսանկարներ). Shamshyan.com Երևանում Hummer-ի 43-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է աղբատար Volvo-ին (լուսանկարներ). Shamshyan.com Սատանայապաշտական ծեսեր Չարենցավանի գերեզմանատանը. Տիգրան Բերբերյան (տեսանյութ) Երևանի ռեստորաններից մեկում գազի արտահոսք է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ. 4 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեզ ի՞նչ է թվում՝ արգելելով գրքի գովազդը՝ վնասո՞ւմ եք Ռ. Քոչարյանին… Իհարկե, ո՛չ Խելք ունենային` պինդ կբռնեին ՍԴ նետած փրկօղակը ու բաց չէին թողնի. 7or.am Հայաստանից Ռուսաստան գաղթողների թիվը կտրուկ ավելացել է «Փաստ». Գյումրիում Փաշինյանի արտահայտություններն այլ կերպ, քան փախուստ իրականությունից, դժվար է բնութագրել «Փաստ». Ինչո՞ւ իշխանությունը շատ արագ կտրվեց հասարակությունից, կամ՝ բռնապետությաւն վտանգները «Փաստ». Պարգևավճարների մեխանիզմները հստակ չեն. դրանք տրամադրվում ըստ «շեֆերի» նախասիրության «168 Ժամ». Հայաստանի կորսված մեկուկես տարին «Հրապարակ». «Չենք ամաչում, որ Քոչարյանի հեռուստատեսությունն ենք». Հարություն Հարությունյանը՝ 5-րդ ալիքի մասին Ժամանակը ցույց տվեց, որ «ուրիշի հագով կարված» Սահմանադրության մեջ «հարմարավետ» տեղավորվել են թե՛ վարչապետը, թե՛ քաղաքական թիմը. քաղաքագետ «Իրատես». Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջեւան գնացել Մերժողի ձախողումները դառնում են երկրի ձախողումներ, իսկ մերժվածները դառնում են պահանջված. Արթուր Թովմասյան «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն օրեր անց կվերադառնա Հայաստան․ նա ծրագրեր ունի Արմավիր քաղաքում փայտյա տնակն ամբողջովին այրվել է ՎԱԶ-21010-ի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 90 մ սահել ձորը Հանրապետության մի շարք հատվածներում սպասվում են հոսանքի անջատումներ «Փաստ». Զարհուրելի դեպք է գրանցվել. Նաեւ կան բերման ենթարկվածներ Ցանկացած կոնֆլիկտ, որը կհանգեցնի Վերին Լարսի անցակետի փակման, կարող է ՀՀ տնտեսության համար անդառնալի հետևանքներ ունենալ. Մարինե Առաքելյան. Tert.am