Oդի ջերմաստիճանը կհասնի +40-ից +42 աստիճանի

Oդի ջերմաստիճանը կհասնի +40-ից +42 աստիճանի

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40-ից +42 աստիճանի։

Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։