Կանադացի սենատորը միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Կանադացի սենատորը միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանի հարձակումն Արցախի ժողովրդի վրա 2020 թ. նոյեմբերի հրադադարի համաձայնագրի ամենավերջին խախտումն է։ Այս մասին Twitter-ում գրել է կանադացի սենատոր Լեո Հուսակոսը։

«Ես մտահոգված եմ Ադրբեջանի վերսկսած ագրեսիայի կապակցությամբ եւ կոչ եմ անում Կանադային եւ միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն»,- ասել է նա։