Հրդեհ արտադրամասում․ հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ

Հրդեհ արտադրամասում․ հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ

Օգոստոսի 9-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Առինջ Բ թաղամասի, 2-րդ փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող «Աաս ինդուստրիրա» ՍՊԸ-ի ինքնակպչուն պաստառների արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է 18։23-ին։